Լրահոս
Միջազգային
14:37
10.05.23
110

Բախմուտում կռվող «Վագներին» Ֆրանսիայի խորհրդարանը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել

Ֆրանսիայի խորհրդարանը ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: Նախագծին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկա բոլոր 331 պատգամավորները: Բանաձևով նաև Բրյուսելին կոչ է արվում «Վագներ»-ը դասել Եվրոպական միության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: