Լրահոս
Աշխարհ
12:00
17.02.23
356

Բարձրաստիճան պաշտոնյան ցած է նետվել բազմահարկ շենքի պատուհանից

Img default alt hy

«MediaHub»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել ՌԴ պաշտպանության նախարարության Արևմտյան ռազմական օկրուգի ֆինանսական բաժնի պետ Մարինա Յանկինային։

Ինչպես գրում  են լրատվամիջոցները, նա նախկինում աշխատել է Դաշնային հարկային ծառայությունում և զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի գույքային հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Նրանց տվյալներով՝ փետրվարի 15-ին Զամշինա փողոցի տներից մեկի պատուհանների տակ հայտնաբերվել է 58-ամյա կնոջ դի։

Իրավապահ մարմինները դիտարկում են ինքնասպանության վարկածը։ 

Մահացածի տան 16-րդ հարկի ընդհանուր պատշգամբում քննիչները հայտնաբերել են փաստաթղթեր, ինչպես նաև նրա անձնական իրերը։ 

Վերջին օրերին սա ռուս պաշտոնյաների հետ կապված ողբերգական պատահարի հերթական դեպքն է․ փետրվարի 13-ին մերձմոսկովյան Գոլիկովո գյուղի ամառանոցում հայտնաբերվել էր ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Մակարովի դին։ 

Քննիչների տվյալներով՝ 72-ամյա Մակարովն ինքնասպան է եղել։