Լրահոս
Հայաստան
12:15
11.02.22
961

Բաքվում հայ գերի է մահացել․ նրան խոշտանգել են

Img default alt hy

Խոշտանգումների, առանց բուժօգնության մնալու պատճառով՝ Բաքվում հայ գերի է մահացել:

Արթուր Մարտիրոսյանը գերեվարվել էր նոյեմբերի 16-ին՝  Իշխանասարի 7 ժամյա մարտերից հետո:

Քննչական կոմիտեն «Փաստինֆո»-ին հայտնել է, որ վիրավոր զինծառայողին ադրբեջանական բանտում թողել են առանց օգնության, նվաստացրել, դիտավորությամբ տառապանքեր հասցրել:

Թե քանի օր է Մարտիրոսյանը մնացել բանտում, հայտնի չէ:
Նրա մահվան փաստով քրեական գործը հարուցվել է  2021-ի դեկտեմբերի 20-ին: