Լրահոս
Քաղաքական
22:50
18.02.23
157

Բաքվի քարոզչամեքենան Մյունխենում միջամտում է իրանցիների ներքին գործերին․Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լայնորեն լուսաբանում է Մյունխենի համաժողովում Իրանի նախկին շահի որդուն, այսպիսով փաստորեն փորձելով միջամտել իրանցիների ներքին գործերին։

Պատահական չէ, որ մյունխենյան համաժողովի լուսանցքում Իրանի նախկին շահի որդու՝ լրագրողների հետ շփման ընթացքում կադրերում երևացող չորս բարձրախոսներից ոչ ավել, ոչ պակաս երեքը Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի, իբր, լրատվամիջոցներինն են՝ «Xəzar TV», «Real TV» և «ARB», ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը և նրա վարչակարգը հակաիրանական «համախմբման» բանալի օղակներից են»։