Լրահոս
Քաղաքական
16:00
03.12.24
214

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքներ. Թաթոյան

Img default alt hy

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքներն իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ: Այս մասին իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին»,- գրել է նա: