Լրահոս
Հասարակական
15:20
06.10.22
100

Ազգային ժողովի «բուֆետը» 31 միլիոն դրամ կստանա

Կառավարությունը 31 մլն դրամ է հատակցրել Ազգային ժողովին՝ ճաշարանի բարեկարգման համար:

Գործադիրի այսօվա նիստի՝ չզեկուցվող հարցերից էր խորհրդարանի բուֆետին ավելի քան 30 մլն հատկացնելու հարցը:

Որպես հիմնանավորում ասվում է, որ ԱԺ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքած է, գունաթափված, հատակի սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, սարքավորումները հին են, օդափոխման համակարգը չի աշխատում: