Լրահոս
Քաղաքական
17:43
06.02.23
205

Այս ամենն արվում է Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնելու համար․ Սեյրան Օհանյան

Img default alt hy

Օրվա իշխանությունը իրենց հանցավոր քաղաքականությունը կոծկելու համար որոշեցին դիմել փորձված մեթոդի և այլ մեղավորներ նշանակել: Իրենք որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից։ Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունների գնահատականները խլացնեն: Այս մասին իր տեսաուղերձում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Նիկոլ Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող  դատախազը Ազգային ժողովին է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։

Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով»։