Լրահոս
Տարածաշրջան
13:53
29.11.24
166

Այրվող բարիկադներ, թեժ բախումներ՝ Թբիլիսիի եվրոպական ճանապարհին. շանտաժ և պառակտում

 

Գերլարված է անցել գիշերը Թբիլիսիում: Իշխող «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակի մոտ են հավաքվել ցուցարարները՝ զայրացած երկրի վարչապետի հայտարարությունից, թե մինչև 2028 թվականը Վրաստանը օրակարգից հանում է Եվրամիությանն անդամակցելու հարցը և հրաժարվում է դրամաշնորհներից: Հավաք է եղել նաև խորհրդարանի մոտ: Կեսգիշերից հետո իրավապահները սկսել են ցրել ցույցը: 43 մարդ է ձերբակալվել: Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ 3 տասնյակից ավելի ոստիկան է տուժել: Տուժած ցուցարարների թիվը հայտնի չէ: