Լրահոս
Քաղաքական
19:15
02.05.23
199

Այո՛, պետք է հաշվի նստել հե՛նց Հայ Առաքելական Եկեղեցու հետ․ Արփինե Վարդանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արփինե Վարդանյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին․

«Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 11-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հայկական պետականության խնդրին,դրա համատեքստում դիտարկելով հայրենասիրության ընկալմանը: Նրա խոսքով պետք է հրաժարվել հայրենասիրության դասերի վրա ավելորդ ժամանակ վատնելու,քանի որ դա խոչընդոտ է հանդիսանում մեր պետականության կերտմանը:

Այդպիսի համոզմունք ունի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ով պաշտոնը ստանձնելու պահից գործուն քայլեր չի ձեռնարկել կրթության որակը և կրթական միջավայրը բարելավելու ուղությամբ, սակայն վերջինս անմոռաց ու անձնուրաց արշավ է սկսել ազգային և հոգևոր արժեքների դեմ՝ մասնաորապես տիկին Անդրեասյանը դեռ 2021-թ ին իրենց ընդունած հանրակրթական նոր չափորոշիչ է ներդնում կրթական համակարգում։ Վերոնշյալ չափորոշիչը իրենից ենթադրում է տարալուծել «Հայոց Եկեղեցու Պատմություն » առարկան։

Տիկին Անդրեասյանը վերջերս տված ճեպազրույցում հստակ նշել է, որ իրենք չպետք է ունենան եկեղեցու հետ համահունչ դիրքորոշում։ Սակայն հարկ է պնդել, երբ հարցը վերաբերում է եկեղեցու պատմությանը, դիրքորոշումները չպետք է տարբերվեն և այո՛ պետք է հաշվի նստել հենց՛ հայ առաքելական եկեղեցու հետ։ Վերջ ի վերջո եկեղեցուն պետք է երախտապարտ լինեն, որ դարեր ի վեր աշխարասփյուռ հայությանը չի ձուլվել, պահել է պետականության ավանդույթները, նաև դրա արդյունքում է, որ այսօր կա ԿԳՄՍ նախարարություն և՝ Անդրեասյան նախարար։

ԵՎ այս ամենը հրահանգում է մի մարդ,ով դեմ է նժդեհական գաղափարախոսությանը,որի խոսքով այս գաղափարախոսությունը շատ վտանգավոր է մեր երկրի համար:Մի գուցե ազգային ինստիտուտներին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ՀՅԴաշնակցությանը օր ու գիշեր թիրախավորելու փոխարեն՛ ավելի լավ է գործուն քայլեր ձեռնարկեք ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող աղանդների տարածման դեմ։ Ի դեպ՝ այս օրերին ՀՀ բազմաթիվ բնակավայրեր այցելելուն պես կարող ենք տեսնել գերակտիվացած հոգևորսների, որոնց գործնեութունը որոշ դեպքերում կործանարար ազդեցություն ունի մեր ազգային արժեհամակարգի վրա»: