Լրահոս
Հասարակական
16:40
30.04.23
156

Այնթապ գյուղում բախվել են «VAZ-2106»-ն ու «Mercedes-Benz»-ը

Img default alt hy

Ապրիլի 30-ին՝ ժամը 12։37-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» և «Mercedes-Benz» մակնիշերի ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

May be an image of 3 people and car

May be an image of 1 person, ambulance and text