Լրահոս
Քաղաքական
14:45
04.05.23
103

Այլևս հանդուրժելի չէ․ պատրաստվում ենք դուրս գալ փողոց․ քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է․

«Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները կրկին սպառնում են մեզ։ Դա նպատակ ունի առաջին հերթին կոտրել հայ ժողովրդի ոգին և նրա մեջ թողնել հավերժ ստրկական գոյություն` կախված իրենց ցանկություններից։

Սա շարունակվում է, քանի որ հայ ժողովուրդը` որպես հավաքականություն չի' ասել իր խոսքը։

Սա այլևս հանդուրժելի չէ, ուստի պատրաստվում ենք դուրս գալ փողոց`

1. Ի աջակցություն Արցախի մեր հայրենակիցների և Արցախի գոյության,

2. Ի աջակցություն Արցախի մեր հայրենակիցների և Արցախի գոյության

Եվ իհարկե`

3. Ի աջակցություն Արցախի մեր հայրենակիցների և Արցախի գոյության։

Ի աջակցություն Արցախին, մենք առաջին հերթին ուժեղացնում ենք Հայաստանը, նպաստելով հանրային դիմադրողունակության բարձրացմանը։

Մենք դեռ երկար կռիվ ունենք...

#Մեկ_ազգ,#Մեկ_Հայրենիք,#Մեկ_նպատակ»: