Լրահոս
Հասարակական
17:45
12.12.24
574

Ավտովթար՝ Երևանում. վարորդներից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Կոմիտասի անցուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Վահե Օհանյանի վարած «Chevrolet» մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Ջիվան Ալիխանյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Արգամ Ղազարյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջ. Ալիխանյանն ու Ա. Ղազարյանը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: