Լրահոս
Հասարակական
23:16
12.01.26
158

Ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել քաղաքացուն

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Հենրիկ Աբրահամյան փողոցի 31 հասցեի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Մ․-ն կայանել է իր վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան, իջել ավտոմեքենայից, որպեսզի ավտոտնակի դռները բացի, ինչից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել Գևորգ Մ․-ին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։