Լրահոս
Քաղաքական
14:02
13.01.26
796

Աշխատանքային օր չի եղել. Սուրեն Պապիկյանը գեներալ Կարեն Շաքարյանի՝ «ուխտերթին» մասնակցելու մասին

Img default alt hy

«Աշխատանքային օր չի եղել». ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը գեներալ Կարեն Շաքարյանի՝ «ուխտերթին» մասնակցելու մասին:

«Այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեությամբ, տասնյակ տարիների ծառայության արդունքում ստացել են շնորհներ: Սա մեղմ ասած աբսուրդ է և քննարկման ենթակա չէ: Կարեն Շաքարյանը այսօր էլ հանդիսանում է Զինված ուժերի պատվախնդիր սպա և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ինչի համար ես շնորհակալ եմ իրեն: 

Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ: Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից՝ դա, ըստ էության, ոչ աշխատանքային օր է, ոչ քաղաքական միջոցառման՝ մարդու ցանկությամբ մասնակցությունն է»,-նշել է նա: