Լրահոս
Աշխարհ
12:15
22.03.23
237

Աշխարհի ամենաերկար լեզվով մարդը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)

Img default alt hy

Աշխարհի ամենաերկար լեզվով մարդը, որն ԱՄՆ-ի բնակիչ է, Գինեսի նոր ռեկորդ է սահմանել, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Mirror-ը։

Կալիֆոռնիայից Նիք Ստոբերլն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար լեզուն ունենալու համար, սակայն վերջերս տղամարդը նոր ռեկորդ է սահմանել: Ամերիկացին լեզվի օգնությամբ ջենգա խաղից հանել է հինգ բլոկ. դրա համար նրանից պահանջվել է 55 վայրկյան։

Բացի այդ, Ստոբերլը նաև նկարներ է նկարում իր լեզվով՝ ոգեշնչված Էնդի Ուորհոլի աշխատանքներից։ Տղամարդը նաև գտել է իր ֆիզիկական յուրահատկության կիրառությունն առօրյա կյանքում։

«Եթե ես ուտելիս կեղտոտեմ դեմքս, կարող եմ պարզապես լիզելով մաքրել ուտելիքը: Դա էկոլոգիապես մաքուր է, անձեռոցիկներ պետք չեն»,- ասել է ամերիկացին։

Ստոբերլը  հպարտանում է Գինեսի ռեկորդների գրքում իր տիտղոսներով և ասում է, որ իր կյանքը փոխվել է առաջին ռեկորդից հետո:

He claimed the record for 'fastest time to remove five Jenga blocks with the tongue'Nick Stoeberl holding up a tongue painting with Guinness World Records editor-in-chief Craig Glenday