Լրահոս
Տարածաշրջան
21:34
07.02.23
129

Արյունաքամ լինող երկիրը. հումանիտար օգնությամբ բեռնված օդանավերը չեն կարողանում մտնել Սիրիա

Հայաստանը պատրաստվում է փրկարարներ ուղարկել Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած նահանգներ: Հայաստանի վարչապետը Թվիթերում գրել է, որ հիմա կազմակերպչական աշխատանքներ են ընթանում:

«Համաշխարհային մեծագույն աղետներից մեկն է» անվանել Թուրքիայի նախագահը նախօրեի 7,8 մագնիտուդանոց ցնցումը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երկրաշարժը մինչև 23 միլիոն մարդու վնաս է հասցրել: