Լրահոս
Միջազգային
17:21
25.11.24
156

Արյունալի պատերազմը շարունակվում է՝ հրադադարի նոր հույսերի ֆոնին

 

Մերձավոր Արևելքում թեժ մարտեր են եղել Հըզբոլահի և Իսրայելի միջև: Բեյրութում իսրայելական ավիահարվածներից առնվազն 29 մարդու մահվան մասին են հայտնում լիբանանյան լրատվամիջոցները: Թել Ավիվը վստահեցնում է, թե Հըզբոլահի 12 հրամանատարական կետերի է հարվածել, որոնք միտումնավոր բնակելի շենքերի միջև են տեղակայված: Իսրայելական ավիահարվածներից ժամեր առաջ Հզբոլահն էր հրթիռներ ու ԱԹՍ-ներ արձակել Իսրայելի ուղղությամբ: Չնայած լարված իրավիճակին, միջազգային մամուլը գրում է, թե հնարավոր է այս շաբաթ հրադադար կնքեն Հըզբոլահն ու Թել Ավիվը: