Լրահոս
Սպորտ
18:15
03.05.23
171

Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալ

Img default alt hy

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում դառնալու ոսկե մեդալակիր:

«Իմ ամեն հաղթանակ իր տեղն ունի, քանի որ գիտեք, թե դրա համար որքան աշխատանք ենք տանում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։  Ամեն ինչ անելու ենք աշխարհի գալիք առաջնությանը լավագույնս մասնակցելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով` ինքը ցավով է հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էր և պատրաստ երկրորդ Օլիմպիական ոսկուն:

«Փարիզի Օլիմպիական խաղերին պատրաստվել սկսել եմ Տոկիոյի խաղերի ավարտից անմիջապես հետո: Մեկ նպատակ ունեմ` այն, ինչը չստացվեց Տոկիոյում, անել Փարիզում․  դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ»,-ասաց նա: