Լրահոս
Հասարակական
10:15
18.02.23
79

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Img default alt hy

Փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։