Լրահոս
Հասարակական
22:56
14.02.23
175

Արտակարգ դեպք` Վանաձորում. ուղևորներով ГАЗель-ը բախվել BMW-ին, ապա տան երկաթե դարպասին

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոցում Տարոն-4 թաղամասը սպասարկող մարդատար ГАЗель-ի վարորդ Աշոտ Մելիքսեթյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնազգացողության վատացման պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Քաջիկ Պապիկյանի վարած BMW-ին, ապա բախվել թիվ 23 տան երկաթե դարպասին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ա Մելիքսեթյանին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում: