Լրահոս
Աշխարհ
12:00
02.05.23
107

Արտակարգ դեպք՝ մետրոյում. տղամարդը նետվել է ռելսերի վրա

Img default alt hy

Մոսկվայի մետրոյում տղամարդը նետվել է ռելսերի վրա և մտել սպասարկման տարածք՝ ծխախոտ ծխելու, նրա «ճանապարհորդությունն» ավարտվել է յոթօրյա կալանքով. MediaHub-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Կենտրոնական գրասենյակի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը մետրոյի «նարնջագույն» գծի «ВДНХ» կայարանում։

Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն (Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 11.15-րդ հոդվածի 3-րդ մասով):

Դատարանը նրան նկատմամբ յոթօրյա կալանք է կիրառել. նշել են մամուլի ծառայությունից։