Լրահոս
Հասարակական
12:15
08.06.22
264

Արտակարգ դեպք՝ Երևանում. մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերվել է մարդու գանգ

Img default alt hy

 

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։ 

Դեպքի մասին ահազանգել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։