Լրահոս
Հասարակական
23:00
01.03.23
160

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. տան բակում այրվել են 12 խոտանված ավտոմեքենաներ

Img default alt hy

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում խոտանված ավտոմեքենաներ են այրվում, հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ՓԾ Արարատաի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արարատյան փողոցի բնակիչ Ռազմիկ Ա.-ին պատկանող թիվ 96 տան հարակից այգում գտնվող խոտանված ավտոմեքենաներում:

Այրվել է 9 ավտոմեքենա ամբողջությամբ և 3-ը՝ մասնակի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բակում կա մոտ 25-ից ավելի խոտանված ավտոմեքենաներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով