Լրահոս
Քաղաքական
20:08
29.09.24
300

Առողջապահության փոխնախարարը Սյունիքում բուժաշխատողների հետ քննարկել է առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Img default alt hy

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։
 
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նա հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։
 
Քննարկման թեման է եղել առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։
 
Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընաթացին։
 
Արտակ Ջումայանը Մեղրիում` Լոֆթ կենտրոնում հանդիպել է Մեղրիի բժշկական կենտրոնի թիմի հետ։ Այստեղ առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի և Արմեդ էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ ներկայացրել է համակարգի նոր գործիքները և քննարկել էլեկտրոնային առողջապահության հետագա քայլերը։
 
Արտակ Ջումայանը Մեղրիի ԲԿ֊ում նաև պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։