Լրահոս
Քաղաքական
19:10
06.02.23
85

Արմեն Արզումանյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից

Img default alt hy

Արմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը երկրորդ ընթերցմամբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումից առաջ հայտնեց, որ այդ հարցով հիմնական զեկուցող էր հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: «Սակայն մենք րոպեներ առաջ տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից: Այսպիսով նախագիծը կզեկուցի նախարարի մյուս տեղակալ Ռաֆայել Գևորգյանը»,-ասաց Հակոբյանը:

Արմեն Արզումանյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am կայքում: