Լրահոս
Քաղաքական
21:15
01.10.24
121

Արդարադատությունից դժգոհ են, Փաշինյանից՝ ոչ. նախարարի հրաժարական՝ ՔՊ խմբակցության ճնշման տակ

Արդարադատության նախարարը միացել է իր դեմ ստորագրահավաքին ու հրաժարական տվել: Հենց Գրիգոր Մինասյանն է Ֆեյսբուքում դրա մասին գրել: ՔՊ-ականները Մինասյանի դեմ արշավ են սկսել, որովհետև, ասում են, «կաղում» է հայկական արդարադատությունը: Մինչդեռ երբ նոր էր ՔՊ-ն ստորագրահավաք նախաձեռնել Մինասյանի դեմ, լրագրողներին ասում էին, որ պատճառներից մեկն այն է, թե ովքեր են Մինասյանի հայրն ու եղբայրը: