Լրահոս
Քաղաքական
11:46
09.06.22
312

Արցախը երբեք չի հայաթափվելու, Նոր նախիջևան չի լինելու․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Արցախը երբեք չի հայաթափվելու, Նոր նախիջևան չի լինելու, որովհետև մենք տեր ենք մեր իրավունքներին։ Այս մասին ԱԳՆ շենքի մոտ հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծել է՝ թե Հայաստանի բարեկամ, թե ռազմավարական գործընկեր, թե թշնամի պետությունները պետք է հստակ իմանան, չի կարող լինել որևէ լուծում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անկախ օրվա «դավաճան իշխանությունների մոտեցումներից», հայ ժողովուրդը տեր է Արցախին։

«Ռազմավարական դաշնակցի հետ մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկենք ու լուծում տանք։ Բայց դա պետք է լինի առանց Նիկոլի, որովոհետև Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, կապ չունի կենսական անհրաժեշտության առանջնահերթ խնդիրների ու սկզբունքների հետ։ Ինքը դավաճան է և չունի մանդատ ժողովրդի կողմից»- ասել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր ակցիա էին իրականացրել ԱԳՆ շենքի մոտ, որտեղ տեղի է ունենալու Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների, Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Նշենք, որ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիան ավարտվեց։ Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները նախարարության շենքից կրկին երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։