Լրահոս
Արցախ
23:37
17.02.23
134

Արցախում կտրոնով կառնեն նաև միրգը, բանջարեղենը, ձուն. բլոկադայի 68-րդ օրն է

 

Շրջափակված Արցախում վաղվանից կտրոններ կտրամադրեն միրգ, բանջարեղեն և ձու գնելու համար: Մանկական կեր գրեթե չկա Արցախում: Ամեն օր ավելացող անորոշությունը նաև ֆիզիկապես է հյուծում մեծերին ու երեխաներին: Արցախի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կյանքի ու մահվան կռիվ են տալիս երեխաներ, տարեցներ: