Լրահոս
Արցախ
19:22
07.02.23
120

Արցախի գազամատակարարումը մասնակի է վերականգնվել

Img default alt hy

Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից։

Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:

«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները: