Լրահոս
Հասարակական
18:15
29.04.23
186

Արարատի մարզում Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 15։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և, մի քանի մետր գլորվելով, հայտնվել դաշտում, հայտնում է Shamshyan.com-ը։

1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։