Լրահոս
Քաղաքական
18:13
27.11.24
208

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա

Img default alt hy

Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ:  Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը զուգահեռ կա մեծ ներուժ տնտեսական կապերի ամրապնդման և այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Ակնկալում եմ արդյունավետ քննարկումներ Հելսինկիում»,- ասել է Միրզոյանը։