Լրահոս
Հասարակական
13:30
19.02.23
111

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ է մերկասառույց է․ Լարսը բաց է

Img default alt hy

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ է մերկասառույց է:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։