Լրահոս
Տարածաշրջան
23:40
15.02.23
142

Անտերություն է Թուրքիայում. «արյան փող» է տալու Էրդողանը, որ ծպտուն չհանեն

Թուրքիայի երկրաշարժը հողին է հավասարեցրել Էրդողանի նախընտրական պլանները: Աղետի գոտում բողոքի ցունամի է բարձրանում: Ըստ թուրքական որոշ աղբյուրների՝ հարյուր հազարավոր մարդիկ դեռ փլատակներում են: Մահացածների մարմինները օրերով մնում են փողոցներում: Իսկ, ըստ Սահմանադրության, Էրդողանը չի կարող հետաձգել մոտ 3 ամսից նախատեսված նախագահական ընտրությունները: 

«Հայլուր»-ը զրուցել է թուրք փորձագետի հետ, որը կարծում է՝ իշխանության փլուզվող վարկանիշի  ֆոնին՝ ընդդիմությունը լավ շանսեր ունի՝ վերջ տալու Էրդողանի քառորդդարյա իշխանությանը: