Լրահոս
Միջազգային
17:35
28.02.23
246

Անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակարաններից մեկի պատուհանի մեջ

Img default alt hy

Բելգորոդի վրա հարձակված երեք անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է բնակարանի պատուհանի մեջ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է քաղաքի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը։

Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Բնակիչները տեղափոխվել են անվտանգ տարածք. Մնացած անօդաչու թռչող սարքերը նույնպես ընկել են բնակելի թաղամասերում՝ պատճառելով աննշան վնասներ: