Լրահոս
Միջազգային
13:30
12.12.24
293

Անօդաչու սարքը գրոհել է Գրոզնիում ՆԳՆ հատուկ գնդի զորանոցը․ Կադիրովը սպառնացել է վրեժ լուծել

Img default alt hy

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Ներքին գործերի նախարարության զորանոցների շենքերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին Կադիրովը գրել է իր Telegram ալիքում։

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00:55-ին։ Վիրավորվել են պահակություն անող մարտիկները, որոնց մոտ թեթև վնասվածքներ են։

Կադիրովը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը պայթել է օդում։ Վնասվել է շենքի տանիքը, ապակիները կոտրվել են։ Նա հավելել է, որ բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է։

Կադիրովը սպառնացել է վրեժ լուծել տեղի ունեցածի համար։