Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
01.03.23
120

«Ամոթալի զիջումներ». Արցախի ու Ադրբեջանի պատվիրակները 2-րդ անգամ են հանդիպել՝ մեկ շաբաթում

Ակտիվացել են Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից հեռացնելուց հետո: Վերջին մեկ շաբաթում երկրորդ անգամ՝ այսօր Ասկերանում հանդիպել են Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Քննարկել են Կաշենի ու Դրմբոնի հանքում ադրբեջանական մոնիտորինգի հնարավորությունը, Լաչինի միջանցքի բացումը:

Այդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները, Արցախի ընդդիմության կարծիքով, հետ քայլ են ու, ըստ էության, բավարարվում են միայն Ադրբեջանի պահանջները: