Լրահոս
Հասարակական
14:05
28.02.23
70

«Ամո՛թ է». փոփոխություններ՝ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցման համակարգում

ՔՊ-ականներն առաջին ընթերցմամբ հավանության են արժանացրել այն օրինագիծն, ըստ որի՝ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցման համակարգում փոփոխություն կարվի: 2-րդից 3-րդ խումբ տեղափոխված զինհաշմանդամները 200 հազար դրամի փոխարեն կստանան 150 հազար դրամ։

Գործադիրն ասում է՝ այս գումարները սահմանել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակը և համապատասխան պարգևավճար: