Լրահոս
Քաղաքական
21:25
02.05.23
164

ԱՄՆ-ում շարունակվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև քննարկումները. ԱԳՆ

Img default alt hy

ԱՄՆ-ում այսօր շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև քննարկումները։

Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը լրագրողներին ասել էր, որ քննարկվում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը ստացած նախագիծը։