Լրահոս
Միջազգային
17:15
07.10.22
111

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ՌԾ ուժերը վարժանքներ են անցկացնում «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի մասնակցությամբ

Img default alt hy

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հոկտեմբերի 7-ին ձեռնամուխ են եղել զորավարժությունների նոր փուլին, որոնց ներգրավել են ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը և հարավկորեական նավերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը (AP): «Մենք կշարունակենք ամրապնդել մեր օպերատիվ հնարավորությունները և բարձրացնել Հյուսիսային Կորեայի կողմից բոլոր սադրանքներին հակազդելու պատրաստաությունը»,-AP-ն մեջբերումներ Է անում Հարավային Կորեայի Շտաբների պետերի միավորված կոմիտեի հայտարարությունից:

Գործակալությունը հիշեցնում Է, որ ավիակիրը և նրա մարտական խումբը Կորեական թերակղզու մերձակա ջրեր են վերադարձել այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն ավելի վաղ այս շաբաթ հրթիռների արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի վրա: Դրանից առաջ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան երկօրյա վարժանքներ անցկացրեցին կործանիչների և նավերի մասնակցությամբ, զորաշարժերն ընթացան Կորեական թերակղզու արևելյան ափի միջազգային ջրերում: Անցած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 4-ին, հարավկորեացի զինվորականները հաղորդել են, որ Փհենյանը փորձարկել Է միջին հեռահարության հրթիռ:

Նրանց խոսքով, արձակումը տեղի Է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան Չագանի հյուսիսային նահանգի Մուպեն-ռի-ից առավոտյան  07:23-ին (Երևանի ժամանակով 02:23-ին): Այն շուրջ 4,6 հազար մետր թռել Է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հոկտեմբերի 6-ին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի կողմն Է արձակել փոքր հեռահարության ևս երկու բալիստիկ հրթիռ:

Այնուհետև ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել Ճապոնական ծովում՝ նպատակ ունենալով կատարելագործել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային և միջուկային սպառնալիքներին դիմակայելու հմտությունները: Իր հերթին ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Փհենյանը անհրաժեշտ միջոցներ Է ձեռնարկում իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ կապված Կորեական թերակղզու շրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: