Լրահոս
Հասարակական
15:40
28.02.23
99

ԱՄՆ դեսպանը հիացմունք է հայտնել Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ

Img default alt hy

Երևան ժամանելուց հետո, կարճ ժամանակ անց, դեսպան Քվինն այցելեց «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ ծանոթանալու հայկական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշներին, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Դեսպանն իր հիացմունքը հայտնեց Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ։ Նա գովեստով նկատեց հայաստանաբնակների և սփյուռքահայերի համագործակցությունը ինչպես երկրի զարգացման, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակման հարցում», - նշված է հաղորդագրությունում։