Լրահոս
Միջազգային
17:31
06.10.22
153

Ալիևն աջակցում է «բրյուսելյան ձևաչափին». Միշել-Ալիև հանդիպում

Մինչև Փաշինյանի ու Մակրոնի մասնակցությամբ քառակողմ բանակցությունը՝ Պրահայում Իլհամ Ալիևն ու Շառլ Միշելն են հանդիպել:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ հաջորդ ամիս Բրյուսելում եռակողմ նոր հանդիպում է լինելու:

Միշելն ու Ալիևն այսօր այդ հանդիպման օրակարգն են քննարկել: