Լրահոս
Քաղաքական
18:23
06.02.23
173

Ալիևի ու Էրդողանի առաջ խոնարհվածները փորձում են ներկայանալ որպես հայրենասիրության ջատագովներ․ Օհանյան

«Հարգելի՛ հայրենակիցներ, մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածները, Ալիևի ու Էրդողանի առաջ խոնարհվածները, Հայաստանն ու Արցախն ուրացողները փորձում են ներկայանալ որպես հայրենասիրության, օրինականության ջատագովներ»,- իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ 

«Միջնորդությունը ջանասիրաբար ներկայացնող  դատախազը ինչու չի ներկայացնում հենց դատաիրավական համակարգի բացթողումները պատերազմի ժամանակ, երբ համապատասխան օղակները մատը մատին չէին տալիս մարտի դաշտում և թիկունքում կարգ ու կանոն հաստատելու համար:

Եթե մեզ՝ ընդդիմադիր գործիչներիս, պատկերավոր ասած, դատ և քննադատություն է հասնում, ապա միայն այն բանի համար, որ դեռևս չենք կարողացել վռնդել այս ապազգային իշխանություններին, ինչը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։

Համոզված եմ, մեր երկրի փրկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ազգային իշխանության ձևավորումն են, նոր որակի կառավարության կազմավորմամբ»։