Լրահոս
Տարածաշրջան
23:00
10.05.23
198

Ալիևի լկտիությունը զայրացրել է թուրքերին. ո՞ւր է տանում Քըլըչդարօղլուի «կյանքի ճանապարհը»

Թուրքերին դուր չի գալիս, որ նախագահ Էրդողանը անընդհատ երես է տալիս Ալիևին: Ըստ թուրքագետների՝ հենց այդ թուրքերին հաճոյանալու համար է նաև Թուրքիայի նախագահի աթոռի համար պայքարող Քըլըչդարօղլուն հայտարարում, որ պանթյուրքական ճանապարհը չի անցնելու Ադրբեջանով ու Սյունիքով: Բայց, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Քըլըչդարօղլուն մերժում է Վաշինգտոնի պատվերով: