Լրահոս
Քաղաքական
15:42
18.09.24
155

Ալեն Սիմոնյանը և Կանադայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին: