Լրահոս
Արցախ
17:15
02.05.23
118

Ադրբեջանը պահանջում է Դադիվանքից վտարել հայ հոգևորականներին

Img default alt hy

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,- APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Նախագահն ասել է, որ «հայերը ոչ մի կապ չունեն այս վանքի հետ», քանի որ այն «այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն վերահսկվելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։

Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները սկսել են զանգվածաբար ոչնչացնել օկուպացված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։