Լրահոս
07:57
11.05.23
368

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի 2 վիրավոր

Img default alt hy

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: