Լրահոս
Քաղաքական
19:15
06.10.22
130

Ադրբեջանը կրակ է բացել. հայկական կողմում շինարարական տեխնիկա է վնասվել

Գրեթե նույն ժամին, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը սեղմում էր Էրդողանի ու Ալիևի ձեռքերը, թշնամին նորից է խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին:

Ըստ պաշտպանության նախարարության՝ ժամը 14:20-ի սահմանում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել մեր արևելյան մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, տեխնիկան վնասվել է: