Լրահոս
Հասարակական
17:53
06.10.22
388

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ

Img default alt hy

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: