Լրահոս
Արցախ
12:15
19.02.23
238

Ադրբեջանի բռնապետ Ալիևը այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել. Բեգլարյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամի իր էջում անդրադարձել է Իլհամ Ալիևի կողմից Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հնչեցրած կեղծ պնդումներին:

«Ադրբեջանի բռնապետ Ալիևը այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել, որոնց ի պատասխան կնշեի՝

-ՄԱԿ-ի 1993թ. չորս բանաձևերը երկու կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, այնինչ Ադրբեջանը չենթարկվեց դրանց և շարունակեց պատերազմը.

-Այդ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի ուժերին են ճանաչում որպես հակամարտության կողմ, բայց ոչ Հայաստանին.

-Խորհրդային Ադրբեջանի կառավարության պաշտոնական փաստաթղթերով՝ այս ընթացքում Արցախի տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներում հաշվառված է միայն 17 մզկիթ, այնինչ Ալիևը պնդում է 67-ի մասին.

-Մենք դիտավորյալ ոչ մի մզկիթ չենք ավիրել, նույնիսկ վերականգնել ենք Շուշիի մզկիթը, ինչպես նաև պահպանել ենք եղածները այնքանով որքանով կարողացել ենք:

Մնացած կեղծիքներն ու փաստերը կներկայացնեմ մանրամասն գրառումներով ավելի ուշ»: