Լրահոս
Արցախ
20:45
08.06.22
271

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազի այցն Արցախ «անօրինական» է անվանել

Img default alt hy

«News.am»-ը գրում է.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազի այցն Արցախ «անօրինական» է անվանել:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի ԱԳՆ-ն այցը որպես Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ուղղված քայլ է որակել, որը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները, այլև լուրջ վնաս է հասցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը հետկոնֆլիկտային շրջանում, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին։

«Հայկական կողմի այս անպատասխանատու և սադրիչ քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս երկիրն անկեղծ չէ կարգավորման գործընթացում, այդ թվում նաև ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա։ Ուզում եմ ընդգծել, որ այս սադրիչ քայլի ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է»,- ասվում է հայտարարության մեջ: